Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի զորավարժություններին

Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի զորավարժություններին
20.07.2018 | 01:53

Վրաստանում օգոստոսի 1-15-ը տեղի կունենան «Արժանի գործընկեր- 2018» բազմազգ զորավարժությունները, որին կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ: Զորավարժություններին կմասնակցի նաև Հայաստանը` հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը: 3000 զինծառայողների մասնակցությամբ զորավարժություններն այս տարի կանցկացվեն «ՈՒժը գործընկերության մեջ է» կարգախոսով:

Վարժանքների մասնակիցների թվում են Վրաստանը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Լիտվան, Լեհաստանը, Նորվեգիան, Թուրքիան, ՈՒկրաինան, Ադրբեջանը և Հայաստանը: Զորավարժություններին ներկայացված կլինի ամերիկյան օդուժ, գերմանական զրահատեխնիկա: «Արժանի գործընկեր» զորավարժությունները Վրաստանում անցկացվում են չորրորդ անգամ:

Դիտվել է՝ 2576

Մեկնաբանություններ